Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Էսթետիկ բժշկություն

Կրծքագեղձի պլաստիկա. drtehmine.com

Կրծքագեղձի պլաստիկա. drtehmine.com

Կրծքի պլաստիկան (մամոպլաստիկա) կանանց մոտ կրծքի ձևի և ծավալի շտկման տարածված ու անվտանգ եղանակ է, որը նաև հնարավորություն է տալիս ազատվել վնասվածքների կամ վիրահատական միջամտությունների հետևանքով առաջացած թերություններից: Վիրահատությունը կնոջը թույլ է տալիս ստանալ ցանկալի ծավալ և ընդգծել իր կանացիությունը:

Ի՞նչ խնդիրներ է լուծում մամոպլաստիկան.

  • տարիքով պայմանավորված կրծքի ձևի կորուստ, իջեցում, առաձգականության նվազում,
  • ոչ բավարար կամ չափազանց մեծ չափեր,
  • նկատելի անհամաչափություն,
  • կրծքով կերակրման հետևանքով ծավալի կամ ձևի կորուստ,
  • հետվիրահատական կամ հետվնասվածքային փոփոխություններ,
  • կտրուկ նիհարելուց հետո ծավալի կորուստ,
  • ախտաբանությունների ժամանակ կրծքագեղձերի հեռացում:


Կրծքի պլաստիկ վիրահատության տեսակները

Կրծքերի ձգում (մաստոպեքսիա): Բարդ վիրահատություն է, որի նպատակը արտաքին տեսքի բարելավումն է: Հնարավորություն է տալիս հյուսվածքներին վերադարձնել առաձգականությունը, ձերբազատվել անհամաչափությունից և արեոլների ձգվածությունից, իսկ կրծքին հաղորդում է էսթետիկ ձև: 

Կրծքի մեծացում (աուգմենտացիոն մամոպլաստիկա): Ամենատարածված վիրահատություններից է, որի շնորհիվ փոքր կրծքով կանայք կարող են մեծացնել դրանք մինչև ցանկալի ծավալ: Միջամտությունը ենթադրում է իմպլանտների կիրառում:

Կրծքի լիպոֆիլինգ: Ամենանվազ վնասվածքային եղանակներից է, որը կրծքին գրավչություն է հաղորդում: Միջամտության ընթացքում վիրաբույժը կիրառում է պացիենտի մարմնի այլ մասերից վերցված ճարպային հյուսվածքը: 

Կրծքի փոքրացում (ռեդուկցիոն մամոպլաստիկա): Արդյունավետ եղանակ է մեծ կրծքի հետևանքով առաջացած խնդիրներից և անհամաչափ ձևից ազատվելու համար, որոնք կարող են բերել ողնաշարի ցավերի առաջացման և մաշկի գրգռվածության:  

Վերականգնող մամոպլաստիկա: Այս միջամտության արդյունքում վիրահատության կամ վնասվածքի հետևանքով տուժած կուրծքը վերականգնվում է: Կիրառվում են անվտանգ իմպլանտներ, ընդարձակիչներ, պացիենտների սեփական հյուսվածքները:  

Պտուկի և արեոլայի շտկում: Այն հնարավորություն է տալիս շտկել պտուկի և արեոլայի տարիքային ձգումները կամ բնածին ձևախախտումները, ինչպես նաև վերականգնել դրանց գրավչությունը, որը կարող է տուժած լինել կրծքով կերակրման ժամանակ: 

Սկզբնաղբյուր. drtehmine.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում

Դա Վինչի կլինիկա

Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

[email protected]

davinciclinic.am

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ